Պինդ Մարմնի Ֆիզիկայ Ամբիոն

 

IMG_0346Կիրակոսյան Ալբերտ

ֆիզ.մաթ. գիտ. դոկտոր,պրոֆեսոր:

Պինդ մարմնի ֆիզիկայի ամբիոնի վարիչ:

ֆ.մ.գ.թ., դոցենտներ Ա.Վարդանյան, Ա.Ասատրյան, ֆ.մ.գ.թ., ավագ գիտաշխատողներ Ա.Ջոթյան, Ա.Մանասելյան, Մ.Բարսեղյան, Մ.Երանոսյան, Շ.Գասպարյան, Վ.Մուղնեցյան:

Գիտական հետաքրքրությունները`

Կիսահաղորդչային նանոկառուցվածքների տեսական հետազոտություններ: Կիսահաղորդչային նանոհամակարգի բաղադրիչների փոխադարձ դիֆուզիայի ազդեցության ուսումնասիրումը քվանտային կետերի գերցանցի պոտենցիալի վրա: Բևեռային քվանտային հետերոկառուցվածքներում լիցքակրի և ցանցային տատանումների փոխազդեցության ներգործության ուսումնասիրություն՝ լիցքակրի էներգիական սպեկտրի վրա արտաքին դաշտերի առկայության դեպքում:

P1010081

Ավետյան Կ.

ֆիզ.մաթ. գիտ. թեքնածու, դոցենտ

ֆ.մ.գ.թ., գիտաշխ. Ս.Անչարակյան, ֆ.մ.գ.թ., դոցենտ Մ.Առաքելյան, ճարտ. Հ.Սեմերջյան, գիտաշխ. Հովհաննիսյան

Գիտական հետաքրքրությունները`

Բյուրեղային միկրոկառուցվածքների ուսումնասիրում ռենտգենյան ճառա­գայթման լայն տարամիտված փնջերի դիֆրակցիայի մեթոդով:

 

 

IMG_1715

Գասպարյան Լ.

ֆիզ.մաթ. գիտ. թեքնածու, ավագ գիտաշխ.,

ֆ.մ.գ.թ., դոցենտ Ա.Գրիգորյան, ֆ.մ.գ.թ., ավագ գիտաշխ. Վ.Մկրտչյան, Մ.Սաքանյան

Գիտական հետաքրքրությունները`

Ռենտգենադիֆրակտային համակարգերի միջոցով բյուրեղների կառուցվածքային և երկրաչափական անկատարելությունների ուսումնասիրում: Ուլտրաձայնային հետազոտություններ:

 

IMG_1713

Գևորգյան Ս.

ֆիզ.մաթ. գիտ. թեքնածու, ավագ գիտաշխ. ֆ.մ.գ.թ., գիտաշխ. Վ.Գևորգյան:

Գիտական հետաքրքրությունները`

Գերհաղորդիչների մագնիսական հատկությունների և գերհաղորդիչ ֆազում «մրրիկների» վարքի որոշ առանձնահատկությունների ուսումնասիրում հարթ կոճի մեթոդով:Գերհաղորդականության բնույթի պարզաբանման հետազոտություններ:Գիտական սարքաշինություն

HPIM0865

Հարու­թյունյան Ն. և Աղաբաբյան Է.

ֆիզ.մաթ. գիտ. թեքնածուներ:

Գիտական հետաքրքրությունները`

Հազվագյուտ հողային մետաղներ պարունակող մագնիսական համա­ձուլվածքների սինթեզում և սպիների վերակողմնորոշմամբ պայմանավորված մագնիսական ֆազային անցումների ուսումնասիրում:

 

 

P1010090Հարությունյան Վ. և Այվազյան Ա.

 ֆ.մ.գ.թ., ավագ գիտաշխ.ներ, ֆ.մ.գ.թ., գիտաշխ. Ա.Գյոզալյան:

Գիտական հետաքրքրությունները`

Միաբյուրեղների և բազմաբյուրեղների դեֆորմացիոն վիճակի և բյուրեղային ցանցի արատների ուսումնասիրում ռենտգենյան դիֆրակտային եղանակով: Ni-Mn տիպի համաձուլվածքներում ֆազային փոխակերպումների հետազոտում:

 

 

p1010089Լևոնյան Լ.

 ֆիզ.մաթ. գիտ. դոկտոր, ավագ գիտաշխ.,

ֆ.մ.գ.դ., ավագ գիտաշխ. Կ.Թրունի, ֆ.մ.գ.թ., ավագ գիտ­աշխ.ներ Լ.Հարությունյան, Մ.Բալյան, Հ.Մանուկյան, Հ.Բեզիրգանյան:

Գիտական հետաքրքրությունները`

Ոչ բյուրեղային նյութերի ներքին կառուցվածքի ուսումնասիրում ռենտգենյան փուլային կոնտրաստի և կլանման կոնտրաստի մեթոդներով: Փուլային օբյեկտի պատկերի ստացում և վերծանում: Գերցանցի կատարելության ուսումնասիրում անդրադարձած ռենտգենյան ճառագայթների ինտենսիվության՝ գերցանցում տարբեր արատներից կախումների վերլուծման միջոցով:

Կարախանյան Ռոբերտ

ֆիզ.մաթ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր:

Գիտական հետաքրքրությունները`

Նանոչափային կառուցվածքների փորձարարական հետազոտում և էլեկտրոնային փնջի ազդեցությամբ տեղի ունեցող դինամիկական պրոցեսների ուսումնասիրում

 

H

Սարգսյան Հայկ

ֆիզ.մաթ. գիտ. դոկտոր:

  ՌՀՀ պրոֆեսոր և ֆիզիկայի ֆակուլտետի դեկան,

  ԵՊՀ ավագ գիտ.աշխատող:

 Գիտական հետաքրքրությունները`

Կիսահաղորդչային նանոկառուցվածքների էլեկտրոնային և կուլոնային վիճակների տեսական ուսումնասիրություն: Կիսահաղորդչային նանոկառուցվածքների օպտիկական հատկեւթյունների տեսական ուսումնասիրություն: Կոր տարածությունների քվանտոմեխանիկական մեթոների կիրառությունները նանե-համակարգերում տեղի ունեցող տեսական հետազոտությունների համար:

 

P1010080Էյրամջյան Ֆ.,

Մ.Մեսրոպյան, Կ.Ալումյան, գիտաշխատողներ Տ.Էյրամջյան, Թ.Մնացականյան

ֆիզ.մաթ. գիտ. թեքնածուներ, ավագ գիտաշխատողներ:

Գիտական հետաքրքրությունները`

Ռենտգենաօպտիկական համակարգերի ստեղծում և ուսումնասիրում (ռենտ­գենյան ինտերֆերաչափեր, ռենտգենյան ռեզոնատորներ, մեներանգիչներ, սպեկտրաչափեր):